«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամ


«Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության գործունեության ֆիանսավորումը ՀՀ օրենսդրությանը եւ ժողովրդավարության հայտնի կանոններին կազմակերպելու նպատակով:

Գաղափարը հետեւյալն է. «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարները կենտրոնանալու են Հիմնադրամի հաշվեհամարին եւ դրամարկղում, որտեղից ծախսումներն իրականացվելու են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի վերահսկողության ներքո: Հոգաբարձուների խորհրդի անդամներն, ի դեպ, անկախ են Կառավարման խորհրդից եւ իրականացնում են քաղաքացիական վերահսկողություն Հիմնադրամի միջոցների ծախսման նկատմամբ:

Բացի դա, Քաղաքացիական պայմանագրի հիմնարար փաստաթղթի 9.է) կետում ասվում է, որ «Պայմանագրին գումար եւ գույք նվիրաբերած քաղաքացիները ցանկացած պահի իրավունք ունեն տեղեկություններ պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ, եւ նրանց պահանջը պարտադիր կարգով պետք է բավարարվի առավելագույնը երեք օրվա ընթացքում»:

Այսինքն, «Քաղաքացիական պայմանագրին» նվիրաբերված գումարների ծախսման թափանցիկությունը երաշխավորված է ոչ միայն ՀՀ գործող օրենսդրությամբ, այլեւ Պայմանագրի հիմնարար փաստաթղթով: Ստորեւ ներկայացնում ենք հիմնարար փաստաթղթի մի քանի կետեր, որոնք վերաբերվում են «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության ֆինանսավորմանը.

9. Պայմանագրի գույքը եւ ֆինանսական միջոցները ձեւավորվում են նվիրատվություններից. նվիրատվություններով կարող են հանդես գալ ինչպես Պայմանագրի մասնակիցներն ու աջակիցները, այնպես էլ այլ քաղաքացիներ: Պայմանագրի ֆինանսական միջոցները կարող են օգտագործվել հետեւյալ նպատակներով՝

9.ա) կազմակերպչական, տեխնիկական ծախսեր, այդ թվում եւ գրասենյակների, գույքի գնում, վարձակալություն

9.բ) ներկայացուցչական ծախսեր

9.դ) բարեգործական ծախսեր

9.ե) գործուղումներ

9.զ) հանրային իրազեկման ծախսեր

9.է) Պայմանագրին գումար եւ գույք նվիրաբերած քաղաքացիները ցանկացած պահի իրավունք ունեն տեղեկություններ պահանջել կատարված ծախսերի վերաբերյալ, եւ նրանց պահանջը պարտադիր կարգով պետք է բավարարվի առավելագույնը՝ երեք օրվա ընթացքում:

9.ը) Պայմանագրին կարող են արվել կանխիկ եւ անկանխիկ նվիրատվություններ: Պայմանագրի նվիրատուի անձնական տվյալները կարող են հրապարակվել միայն նրա գրավոր համաձայնությամբ:

9.թ) Պայմանագրին արվող անկանխիկ նվիրատվությունները (բանկային համակարգի միջոցով՝ աշխարհի ցանկացած մասից) փոխանցվում են ««Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամ»-ի հետեւյալ հաշվեհամարներին:



ՌԴ ՌՈՒԲԼԻՈՎ

СБЕРЕГАТЕЛЬНЫЙ БАНК РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ
к/с 30101810400000000225 в ОПЕРУ Московского
Банк получателя: Армэкономбанк
Адрес: Республика Армения,
Г. Ереван 002, ул. Амиряна 23/1
117997, Россиа, г. Москва, ул. Вавилова, 19
ГТУ Банка России
Корреспондентский счет ОАО «армэкономбанк»
БИК 044525225, ИНН 7707083893
S.W.I.F.T.: SABRRUMM
в рублях РФ № 30111810000000000501
Получатель: Фонд возврашения “Гражданский договор”
№ счета получателя: 163007047828 (RUR)



ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ

Beneficiary’s bank: ARMECONOMBANK
Adress: Republic of Armenia, Yerevan 0002, Amiryan str. 23/1
Swift: ARECAM 22
Intemediary bank: DEUTSCHE BANK TRAST COMPANY
CHIPS NUMBER: 0365362
AMERICAS, New York, USA
SWIFT: BKTR US 33
ACCOUNT № 04419220 of Armeconombank (USD)
Beneficiary: “Civil contract” Foundation for return
Beneficiary’s account №: 163007047810 (USD)



ԵՎՐՈՅՈՎ

Beneficiary’s bank: ARMECONOMBANK
AMIRYAN STR. 23/1, YEREVAN 0002, ARMENIA
Swift: ARECAM 22
Bank corresp.: DEUTSCHE BANK AG
Taunusanlange 12, D-60325, Frankfurt am Main
Account №: De 85500700100947163200 of Armeconombank (EUR)
Beneficiary: “Civil contract ” Foundation for return
Swift: DEUT DE FF
Beneficiary’s account №: 1630077047836



ՀՀ ԴՐԱՄՈՎ

բանկ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ
Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՄԻՐՅԱՆ 23/1
Ստացող՝ “Քաղաքացիական պայմանագիր” վերադարձի հիմնադրամ
Ստացողի դրամային հաշվի համարը՝ 163007047802 (AMD)



9.ժ) ««Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամ»-ը ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխան ֆինանսավորելու նպատակով, գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում, գործում է ՀՀ օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ նախատեսված կարգով:

Սիրելի բարեկամներ.

«Քաղաքացիական պայմանագրին» նվիրատվություն կարող եք անել աշխարհի ցանկացած վայրից վերը նշված հաշվեհամարներին գումար փոխանցելով:

Հիմնադրամին կարելի է նաեւ առձեռն նվիրատվություններ անել: Նման ցանկություն ունենալու դեպքում խնդրում ենք դիմել Հիմնադրամի տնօրեն Հակոբ Սիմիդյանին (հեռ. 099 54 50 44, էլ.փոստ hakob.simidyan@civilcontract.am): Առձեռն նվիրատվությունները սահմանված կարգով կմուտքագրվան Հիմնադրամի դրամարկղ կամ բանկային հաշիվ, նվիրատու անձին կտրվի համապատասխան կտրոն:

MasterCard-ի եւ ARCA-ի օգտատերերը նշված հաշվեհամարին փոխանցումներ կարող եք անել նաեւ սույն կայքի ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ բաժնի միջոցով:

ԿԱՏԱՐԵԼ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ