Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունն ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 30-ին երկու տարի ժամկետով կուսակցության համաժողովի կողմից:

Կուսակցության վարչությունն ունի նախագահ և փոխնախագահ: Վարչությունը Կուսակցության մշտական գործող ղեկավար (գործադիր) մարմինն է, որը Կուսակցության անունից իրականացնում է նրա` որպես իրավաբանական անձի լիազորությունները եւ Կուսակցության ընդհանուր ղեկավարումը:

Կուսակցության Վարչության նախագահ ընտրելու, քաղաքական հայտարարություններով հանդես գալու, սեփական նախաձեռնությամբ Կուսակցության արտահերթ համաժողով հրավիրելու, զանգվածային միջոցառում անցկացնելու, տարածքային ստորաբաժանումները լուծարելու (վերակազմակերպելու,) վերաբերյալ որոշումներն ընդունվում են Կուսակցության Վարչության ընդհանուր թվակազմի ձայների մեծամասնությամբ։

Քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչության ընթացիկ կազմը հետևյալն է.

  • ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆ

    1961թ. ընտանիքով տեղափոխվել են Արարատի մարզի Սուրենավան գյուղ, որտեղ էլ՝ 1977թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
    Նույն թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարանի մեխանիկա- մաթեմաթիկական ֆակուլտետը, որն ավարտել է 1982թ.՝ գերազանցության դիպլոմով։
    1982թ. ընդունվել է աշխատանքի Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։
    Մանրամասն

    1984թ. ընդունվել եւ 1987թ. ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական մեխանիկայի ինստիտուտը։
    Որպես Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար մասնակցել է Երասխավանյան հայտնի դեպքերին։
    1990թ.-ից մինչեւ 1995թ. հանդիսացել է Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Եղել է ՀՅԴ խմբակցության անդամ։
    1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն Մարմնի Նախագահ։
    1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից։
    2015թ. մայիսից Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ է։ ՔՊ-ի վարչության անդամ։ Ապրիլյան դեպքերին մասնակցելու կապակցությամբ պարգեւատրվել է "Դրաստամատ Կանայան" մեդալով։ Ամուսնացած է, ունի երեք որդի եւ երկու թոռնիկ։
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Ամուսնացած է։ Ունի երեք որդի եւ երկու թոռնիկ։
    Փակել

  • ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

    Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երևանում։
    2014թ․-ին ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։
    2011թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով, ստնալով մագիստրոսի կոչում:
    2009թ․-ին ավարտել է Ռուս Հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական Մաթեմատիկայի ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։
    2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։
    Մանրամասն

    2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։
    2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությոինում, իրականացրել տեղադրում Քոնթուր Գլոբալ ընկերության համար(Որոտան ՀԷԿ-երի կասկադ)
    2014-2015թթ.-ին համահիմնդարել և աշխատել է որպես ֆինանսական տնօրեն ՖԱԵՄ, ապրող զարդեր ընկերությունում
    2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում, որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։
    2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
    Փակել

  • ԶԱՐՈՒՀԻ ԲԱԹՈՅԱՆ

    Ծնվել է 1979 թ.-ի սեպտեմբերի 29-ին Երևանում:
    Ավարտել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցը (տնային կրթություն), իսկ 2008 թվականին՝ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրան:
    2008-2009 թվականները սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»:
    Մանրամասն

    1999-2014 թվականը աշխատել է որպես «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր:
    2007 թվականից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունում աշխատում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու:
    2012 թվականից «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրենն է, որը հիմնադրվել է նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանը։
    «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։
    2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը:
    2014 թվականից «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմադիր նախագահն է:
    Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ: 2016 թվականին արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին «Ներառման խթանում» անվանակարգում, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհուրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
    «Հաշմանդամության խնդիրը և զանգվածային լրատվության միջոցները» (2009թ․) և «Վերարտադրողական առողջության ծառայությունների ներառականությունն ու հասանելիությունը հաշմանդամություն ունեցող կանանց համար Հայաստանում» հետազոտությունների (2014 թ.) հեղինակն է։
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ավան, Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին, Երևանում։
    1986-1996թթ.-ին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։
    1996-2003թթ.-ին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։
    Մանրամասն

    1998-1999թթ.-ին սովորել է Դամասկոսի` «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:
    2007թ.-ին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է:
    2007թ.-ից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:
    2005-2006թթ.-ին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում» որպես ծրագրի ղեկավար, 2010-2011թթ.-ին`1in.am լրատվական կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու, 2013-15թթ.-ին`Araratnews.am կայքում որպես միջազգային բաժնի պատասխանատու։
    2008թ.-ին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011թ,-ից «ՀԻՄԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ Հայերենի խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիների հետ հիմնադրել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին» քաղաքացիական նախաձեռնությունը, «Բանակն իրականում» խմբի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն» կազմակերպության անդամ է:
    2007-2010թթ.-ին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։
    2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
    2015-2016թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

    Ծնվել է՝ 1974 թ. հունիսի 30-ին Երեւանում:
    1991-ին ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցը:
    1991-1993 թթ. Սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
    1993-1995 թթ. Ծառայել է Հայաստանի զինված ուժերում:
    1996-2000թթ. սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում:
    Մանրամասն

    1998-1999 թթ. «Օրագիր» օրաթերթ՝ լրագրող («Հայկական ժամանակ» օրաթերթի իրավանախորդ պարբերականը):
    1999-2012 թթ. «Հայկական ժամանակ» օրաթերթ՝ լրագրող:
    2012-2013 թթ. «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրեն («Դարեսկիզբ» ՍՊ ընկերությունը հանդիսանում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հիմնադիրը եւ հրատարակիչը):
    2012-2013թթ. «Մեր տպարանը» ՍՊԸ փոխտնօրեն:
    2012-2013 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական՝ վճարովի հիմունքներով:
    2013-2015 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական՝ հասարակական հիմունքներով:
    2013-2014 թթ. «Panorama.am» կայքի խմբագիր:
    2014-2016 թթ. «Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Ամուսնացած է, ունի երկու որդի:
    Փակել

  • ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

    Ծնվել է 1979թ․, Երևանում։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։
    2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.՝ մագիստրատուրան, 2004թ․՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան։
    2005թ․ ավարտել է ասպիրանտուրան ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։
    Մանրամասն

    Աշխատել է որպես
    - «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ (IDEA) հիմնադրամում,
    - քաղաքական և ռազմավարական պլանավորման փորձագետ Բազմակուսակցական Ժողովրդավարության Նիդեռլանդական Հիմնադրամում (NIMD),
    - ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES), - գիտաշխատող ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում,
    - արխիվագետ Հայաստանի ազգային արխիվում։
    Արարատ Միրզոյանը մեծ փորձ ունի մեդիայի և լրատվության ոլորտում։ Ուսանողական տարիներին վարել է «Խաչմերուկ» հեղինակային քաղաքական վերլուծական հաղորդումը Հայրենիք հ/ը-ում, ապա աշխատել մի շարք թերթերում, «Ռեգնում» լրատվական գործակալությունում։ Հայաստանի և Մերձավոր Արևելքի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ նրա բազմաթիվ վերլուծությունները հրատարակվել են հայաստանյան և արտասահմանյան մամուլում։
    Կարճ ժամանակահատված դասախոսել է ԵՊՀ-ում։ 2013թ․ նախագահական ընտրություններից հետո, երբ ԵՊՀ որոշ պաշտոնյաներ կոպտորեն խոչընդոտեցին ուսանողական դասադուլի շարժմանը, Արարատ Միրզոյանը հանդես եկավ այդ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությամբ, ինչից հետո ԵՊՀ-ն չերկարացրեց նրա հետ աշխատանքային պայմանագիրը։ Միջադեպը մեծ արձագանք գտավ մամուլում։
    ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ - ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ
    Քաղաքացիական և քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից է 2004-ից։
    Եղել է 2004-ին ծավալված ուսանողների և երիտասարդ գիտնականների «Հանուն գիտության զարգացման» շարժման հիմնական նախաձեռնողներից և համակարգողներից մեկը։ Մի քանի հազար ուսանող ընդգրկած և մի քանի շաբաթ տևած շարժումն, ի վերջ, ավարտվել է հհաղթանակով՝ կառավարությունն ԱԺ-ից հետ է կանչել դժգոհության առիթ դարձած օրինագիծը։
    Որպես քաղաքացիական ակտիվիստ մասնակցել է մի շարք այլ շարժումների և եկել համոզման, որ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրները պահանջում են համակարգային լուծում, և որ Հայաստանի մասին իր երազի իրականացման ճանապարհը ուղղակիորեն քաղաքականություն մուտք գործելն է։
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

    Վարչության նախագահ
    Ծնվել է 1957թ.-ի նոյեմբերի 7-ին, Հրազդանում:
    Սովորել է Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանում և Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում:
    1976-1978թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում:
    1988թ.-ին կազմավորել և ղեկավարել է «Սասուն» երկրապահ ջոկատը:
    Մանրամասն

    1996-1999թթ.-ին եղել է Հրազդանի քաղաքապետ:
    1999-2007թթ.-ին եղել է ՀՀ Ազգային ժողովի 2-4 գումարումների պատգամավոր:
    2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ

    Ծնվել է 1983թ.-ի մարտի 9-ին, Երևանում:
    2001- 2007թթ.-ին սովորել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, այնուհետև՝ Ժուռնալիստիկայի հայկական դպրոցում:
    2008 - 2009թթ.-ին եղել է կամավոր «Եվրոպական կամավորական ծառայության» (ԵԿԾ) «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում։
    2012-2014թթ.-ին սովորել է «Ժամանակակից արվեստի ինստիտուտում»։
    Մանրամասն

    Աշխատանքային գործունեությունը սկսել է 2005թ.-ին՝ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ում որպես «Հետք» շաբաթաթերթի լրագրող: 2008թ.-ից աշխատել է նաև «Ռեգիոն» հետազոտական կենտրոնում՝ որպես հարցազրուցավար: 2010թ.-ից միացել է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության»-ը:
    2009-2015թթ.-ին աշխատել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ում:
    2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ

    Վարչության փոխնախագահ
    Ծնվել է 1986 թ. ապրիլի 26-ին, Լոռու մարզի քաղաք Ստեփանավանում: 2003թ-ին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2009թ. ընդունվել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
    Մանրամասն

    2009-2011 թթ գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական Գիտական Ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսումանը զուգահեռ 2010-2016 թթ իբրև պատմության ուսուցիչ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011թ-ից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016թթ սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում: Պարգևատրվել է ԵՊՀ ՈւԽ արծաթապատ մեդալով (2011) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016): Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, 2017թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է կուսակցության վարչության անդամ: Ներկայումս Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Վարչության փոխնախագահն է:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Փակել

  • ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

    Ծնվել է 1979թ.-ի օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղում: :
    1999-2001թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
    2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը՝ "Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում" մասնագիտությամբ։
    2003-2006թթ.-ին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի՝ Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնում (ՄՊՍԿ), որպես ուսումնական նախագծի ղեկավար:
    Մանրամասն

    2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը:
    2006-2007թթ.-ին աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում:
    2007-2008թթ.-ին ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ, ք. Մոսկվա և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում:
    2009-2014թթ.-ին վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում:
    2015-2016թթ. աշխատել է "ԷսԷյ-Ինթերփրայզիս" շինարարական հոլդինգում, որպես Կոմերցիոն Բաժնի ղեկավար։
    1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ։ 2009-2013թթ.-ին հանդիսացել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավարը:
    2011-2015թթ.-ին 2 անգամ անընդմեջ ընտրվել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպության Կենտրոնական Վարչության անդամ:
    2015-2017թ.թ․ հանդիսացել է նույն կազմակերպության Վերստուգիչ Հանձնախմբի անդամ:
    2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:
    2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։
    2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
    Ամուսնացած է, ունի 2 զավակ։
    Փակել

  • ԳԱՐԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

    Ծնվել է 1987թ. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում:
    1994-2004թթ. Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, որը և ավարտել է գերազանցությամբ:
    2004թ. ընդունվել է ԵՊՀ Միջազգային Հարաբերություններ ֆակուլտետի դիվանագիտության բաժինը:
    2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը:
    2010թ. ավարտել է բակալավրիատը՝ ստանալով (միջազգային հարաբերություններ) բակալավրի աստիճան:
    Մանրամասն

    2010-2012թթ. սովորել է ԵՊՀ Եվրոպական ՈՒսումնասիրությունների Կենտրոնում (CES)՝ ստանալով (եվրոպագետ) մագիստրոսի աստիճան:
    ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015թթ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:
    2015թ. մայիսի 30-ից հանդիսանում է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության անդամ: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին: Ղեկավարել է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը:
    2016 թ. Սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանք համայնքի ղեկավար։
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում։
    2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
    Ամուսնացած է, երեխաներ չունի։
    Փակել

  • ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

    Ծնվել է 1980թ.-ի հունվարի 5-ին, Երևանում:
    1986-96թթ.-ին սովորել է Երևանի Դերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:
    1996-2000թթ.-ին սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
    2000-2002թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
    Մանրամասն

    2012թ.-ին եղել է «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:
    2013թ.-ին ընդունվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրա:
    2013թ.-ին հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ:
    2013թ.-ից Ararat Media Group ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրն է, որն իր մեջ միավորել է Araratnews.am կայքը և «Արարատ» ամսագիրը:
    2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։
    2016թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:
    Փակել

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

    Ծնվել է 1975թ.-ի հունիսի 1-ին, Իջևանում:
    1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1992թ.-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ:
    Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998թ.-ին հիմնադրվել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ.-ի դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999թ.-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.-ը: 1999թ.-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումը ի կատար չի ածվել:
    Մանրամասն

    2007թ.-ին եղել է «Այլընտրանք» հ/ք միավորման հիմնադիր անդամ: 2007թ.-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը: 2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
    2008թ.-ի մարտի 1-ից հետո՝ լինելով հետախուզման մեջ, 1 տարի չորս ամիս անց է կացրել ընդհատակում: 2009թ.-ի հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել և նուն տարվա դեկտեմբերին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ.-ի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում, ազատ է արձակվել 2011թ.-ի մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:
    2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով:
    2013-2015թթ.-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ:
    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում։
    2016թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:
    Փակել