• Հայկակ Արշամյան

    Հոգաբարձուների խորհրդի նախագահ

    Ծնվել է 1971թ. Երևանում, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է (1996թ.):
    1996-98թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է:
    Մանրամասն

    1999-2004թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերին նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում: 2004 թվականից հասարակական սեկտորում է, 2004-2010թթ. «Դեպի Հայք» հիմնադրամի փոխտնօրենն էր, 2008-09թթ.՝ «Հայ կամավորների միություն» ոչ-կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը:
    2010-14թթ. աշխատել է Երևանի մամուլի ակումբում որպես ծրագրերի ղեկավար: Այժմ աշխատում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում, ուր վարում է մի շարք ծրագրեր: Կրթության, մեդիայի, քաղաքացիական հասարակության, սփյուռքի և երիտասարդության ոլորտների բազմամյա փորձ ունի: Դասավանդում է Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում:
    Փակել

  • Հակոբ Սիմիդյան

    Հիմնադրամի տնօրեն

    Ծնվել է 1984թ., Երևանում:
    2000թ.-ին ավարտել է Երևանի «Գոգոլի» անվան թիվ 35 միջնակարգ դպորցը:
    2004թ-ին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը:
    Մանրամասն

    2004-2007թ. կամավոր հիմունքներով աշխատել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունում:
    2009-2012թ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական:
    2012թ.-ից առ այսօր աշխատում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական:
    2012թ.-ին ընտրվել է «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ:
    2014թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվել է Հիմնադրամի տնօրենի պաշտոնում:
    2015թ.-ի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ:
    Փակել

  • Լարա Ահարոնյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է 1972թ. Բեյրութում /Լիբանան/:
    1990թ. ներգաղթել է Կանադա: Այնտեղ ավարտել է Կոնկորդիա համալսարանի Համեմատական գրականության /մագիստրոսի կոչումով/ և Մոնրեալի համալսարանի Մանկավարժական հոգեբանության բաժինները:
    Մանրամասն

    1995–1997թթ. աշխատել է որպես մանկավարժ–հոգեբան Մոնրեալ քաղաքում` անչափահասների կալանքի բարձր անվտագության հաստատությունում:
    1998–2002թթ. դասախոսել է Կոնկորդիա համալսարանում՝ ֆրանսերեն լեզվի բաժնում:
    Տեղափոխվել է Հայաստան 2003թ. և հիմնել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որտեղ առ այսօր զբաղեցնում է համահիմնադրի պաշտոնը:
    Ամուսնացած է, ունի 4 երեխա:
    Փակել

  • Լևոն Բաղրամյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է Էջմիածին քաղաքում: 1992 թվականին ընտանիքի հետ արտագաղթել է Հայաստանից և հաստատվել ԱՄՆ-ում:
    Ավարտել է Կոլումբիայի համալսարանը, ստացել տնտեսագիտության եւ քաղաքագիտության բակալավրի աստիճան։
    Մանրամասն

    Աշխատել է ԱՄՆ Սենատում, ֆինանսական բարեփոխումների ոլորտում։
    Ներկայումս աշխատում է Դաշնային ֆինանսական կարգավորող մարմնում, որպես Կոնգրեսի հետ հարաբերությունների բաժնի ղեկավար: Ամուսնացած է: Փակել

  • Արթուր Իսպիրյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է Երեւանում 1962 թվականին:
    1979թ. ավատրտել է Եղիշե Չարենցի անվան N 67 դպրոցը:
    1984թ. ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Էներգետիկայի ֆակուլտետը:

    Մանրամասն

    1990թ.-1998թ. բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
    1998թ.-2002թ. աշխատել է Երգի Պետական Թատրոնում:
    2002թ.-2008թ. աշխատել է «Գաֆեսճէան» թանգարան հիմնադրամում որպես միջոցառումների տնօրեն:
    2008թ.-2011 թթ. բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
    2011 թ. առ այժմ զբաղվում է երաժշտությամբ, պրոդյուսերական աշխատանքով:
    Ամուսնացած է, ունի երկու զավակ:
    Փակել

  • Լևոն Հովսեփյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել 1973 թ.-ին Երևանում։
    1995թ.-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը “Ֆինանսներ և վարկ” մասնագիտությամբ, այնուհետև 1998թ.-ին նույն Ինստիտուտի ասպիրանտուրան:
    Մանրամասն

    1997թ.-2003թ. աշխատել է Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակում որպես գնումների մասնագետ:
    2003թ.-2006թ. աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրում որպես գնումների մասնագետ:
    2007թ.-2008թ. աշխատել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունում որպես գնումների մասնագետ (Բոնն, Գերմանիա):
    2008թ.-առ այժմ աշխատում է Գնումների Միջազգային Խմբում որպես զարգացման ծրագրերի ղեկավար:
    Ամուսնացած է, ունի 2 երեխա:
    Փակել

  • Մարո Մաթոսյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Մինչև 1990թ.՝ Հայաստան տեղափոխվելուց առաջ Մարո Մաթոսյանը իրեն նվիրել է Նյու Յորքի և Փարիզի հայկական համայնքներում լայնածավալ աշխատանքներ կատարելուն:

    Մանրամասն

    1990-ականներին նա իր կազմակերպչական և մեթոդոլոգիական հմտություններով ու փորձով հանդես եկավ որպես «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի տնօրեն, ուր իրականացնում էր դրամաշնորհներ ստացված Եվրամիության մարդասիրական հանձնաժողովի կողմից:
    2006-ին միացել է Թուֆենկյան հիմնադրամին և ծառայել է որպես գրասենյակի Հայաստանյան տնօրեն:
    Վերջերս մարո Մաթոսյանը նաև հիմնադրել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն և այժմ դրա տնօրենն է: Կենտրոնը ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ջատագովությամբ:
    Մարոն եղել է բազմաթիվ հասարակական և եկեղեցական կազմակերպությունների խորհուրդների անդամ և Նյու Յորքի ու Նյու Ջերսիի համայնքների ակտիվ անդամ: Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար, կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար:
    Փակել

  • Էդգար Մանուկյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է 1974թ. Երևանում։
    1996թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետը, 1998թ.՝ Հունաստանի Մակեդոնիայի համալսարանի մագիստրատուրան։
    Մանրամասն

    1999թ. ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսական գիտությունների թեկնածու է։
    1995-1996թթ. աշխատել է ՀՀ Կենտրոնական Բանկում։
    2000-2007թթ. աշխատել է Համաշխարհային Բանկում (ՀԲ) որպես ՀՀ կառավարության հակակոռուպցիոն փորձագետ, ՊՀԱԾ ղեկավար, Գրանդ Հոլդինգ ընկերության աշխատակազմի ղեկավար, ԱՐ հ/ը տնօրեն, «Սլավ Ֆուդս» ընկերության Տնօրեն։
    2007թ.-ից բնակվում է Կանադայում։ Զբաղվում է մասնավոր բիզնեսով, Bellini կորպորացիայի տնօրենն է։
    Ամուսնացած է, ունի 2 որդի։
    Փակել

  • Արա Շիրինյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է 1957 թ. հունիսի 13-ին Երեւանում:
    Սովորել է Երեւանի Հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնում:

    Մանրամասն

    1982-1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստաընկերությունում որպես ռեժիսոր:
    1996-2003 թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանրային կապերի բաժնում որպես տեսաֆիլմերի արտադրության պատասխանատու:
    Դասավանդել է ԵՊՀ ժուռնալիստիկայի բաժնում:
    1999-ից՝ «Վերսուս» ֆիլմարտադրող ստուդիայի համահիմնադիրն է:
    2004-ից՝ «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար:
    Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
    Փակել

  • Սարգիս Քլոյան

    Հոգաբարձուների խորհրդի անդամ

    Ծնվել է 1951թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
    Ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցում:
    Մանրամասն

    Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կամոյի ինդուստրալ տեխնիկումում՝ էլեկտրո-սարքաշինական բաժնում: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից հետո աշխատել է Երևան քաղաքի նավաշինական գործարանում՝ որպես մեխանիկ: Գործարանը լուծարվելուց հետո զբաղվում է գործարարությամբ: Փակել