Ալեն Սիմոնյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:08, 07-08-2018

Ծնվել է 1980թ. հունվարի 5-ին, ք.Երևանում:

1986-1996թթ․ սովորել է Երևանի Ձերժինսկու անվան թիվ 20 միջնակարգ դպրոցում:

1995-1996թթ․ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ՈւՀԱ թիմի կազմում և դարձել «Շարմ» ընկերության կողմից կազմակերպած հայաստանյան լիգայի չեմպիոն:

1996-2000թթ․ սովորել է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2000-2002թթ ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում:

2002-2003թթ․ աշխատել է Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար:

2003-2004թթ․` աշխատել է«Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ հիմնել և հանդիսացել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» բաց մաֆիա ակումբի սեփականատեր: Վարել է «Ֆելիչիտա» և «Չի կարող պատահել» ռադիո նախագծերը «Սիթի FM» կայանում:

2008թ մասնակցել է European Education & Research Center -ի կողմից կազմակերպած  «PR and Political Technologies»  դասընթացներին:

2007-2012թթ՝ որպես տնօրեն , դերասան , հաղորդավար համագործակցել է «Արմենիա» , «TV5», «Երկիր մեդիա»  հեռուստաընկերությունների հետ, զբաղվել երաժշտական պրոդյուսերությամբ: Որպես պրոդյուսեր նկարահանել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակներ: Հանդիսացել է «Ալա Բալա Նիցա» գեղարվեստական ֆիլմի գծային պրոդյուսերը:

2011թ-ից հանդիսացել է  «No comment» ներկայացման տնօրեն:

2011թ-ից սկսել է զբաղվել հրապարակային  հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Հանդես է եկել մի շարք հրապարակումներով: Նույն թվականին  «Բարև Երևան» դաշինքի ցուցակով մասնակցել է քաղաքային ընտրություններին որպես ավագանու թեկնածու:

2012թ-ին դարձել է «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր:  

2013թ ընդունվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրա :

2013թ. հանդիսացել է տրանսպորտի թանկացման դեմ ուղղված Car free քաղաքացիական ակցիայի կազմակերպիչ:

2013թ-ից հանդիսանում է իր իսկ կողմից հիմնած  Ararat Media Group ՍՊԸ-ի գլխավոր խմբագիրը , որն իր մեջ միավորել է araratnews.am կայքը և  «Արարատ» ամսագիրը:

2013-2015թթ սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիաի  քաղաքագիտության  ֆակուլտետում :

2013 թ-ից հանդիսանում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծած "Քաղաքացիական պայմանագիր" քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ:

2015 թ մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Վարչություն անդամ:

2015 թ հունիսի 17-ին  Ալեն Սիմոնյանը ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2016 թ հոկտեմբերի 30-ին կրկին վերընտրվել է  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  Վարչություն անդամ:

2018թ․ մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է։