Արարատ Միրզոյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 16:08, 07-08-2018

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23-ին, Երևանում։

2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը,

2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան (պատմաբան),

2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան (պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ),

2005թ.՝ ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան (պատմական գիտությունների թեկնածու):

2003-2005թթ. եղել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող,

2005-2007թթ.՝ Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ,

2007-2010թթ.՝ «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ մասնագետ,

2011-2012թթ.՝ «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալության վերլուծաբան,

2012-2013թթ.՝ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող:

2012թ. (հոկտեմբեր)-2013թ. (փետրվար) դասավանդել է ԵՊՀ-ում:

2013-2015թթ. եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավար,

2014-2017թթ. եղել է Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ.՝ կուսակցության վարչության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018 թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ:

Պարգևատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ։