Արման Բոշյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

Ծնվել է 1986թ.-ին Ռուսաստանի Դաշնության Տագանրոգ քաղաքում:

2007-2009թթ. սովորել է քաղաք Աբովյանի Պետական էներգետիկական քոլեջում՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ։

2009-2013թթ.-ին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Բակալավրի աստիճան է ստացել Կապի ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ։

2007-2008թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ-ում որպես փոստուղեկցորդ։

2008-2010թթ. եղել է «Հայփոստ» ՓԲԸ-ի ք. Բյուրեղավանի փոստային բաժանմունքի պետ։

2012-2016թթ. աշխատել է «Գասպրինտ» ՍՊԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:

2014-2015թթ. աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր», վերադարձի հիմնադրամում որպես հաշվապահ։

2017-2018թթ. աշխատել է Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնում՝ գրասենյակի կառավարիչ։

2018թ. հունիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել է Սոցիալական ապահովության ծառայության պետ:

2018թ. դեկտեմբերին «Իմ քայլը դաշինքի» համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր:

2013թ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման համահիմնադիր:

2015թ.-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հենքի վրա ձեւավորված համանուն կուսակցության հիմնադիր անդամ:

2016թ. մայիսին անդամակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի մեկ որդի: