Արսեն Թորոսյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

21 հունիս 1982, Հայաստանի Հանրապետություն, Երևան

Կրթություն

1998-2004թթ. – սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում:

2004-2006թթ. - սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

2006-2009թթ. - ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն

2004-2005թթ. - «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար 2005-2010թթ. - Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող

2010-2011թթ. - ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն, Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2011-2015թթ. - 2016-2018թթ. - «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոն, տնօրեն

2018 թվականի մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն է:

Այլ տվյալներ

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։

Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովներիև դասընթացների: Հեղինակ է հայաստանյան և միջազգային գիտական ամսագրերում տպագրված մի շարք հոդվածների:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ