Գարիկ Սարգսյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:08, 07-08-2018

Ծնվել է 1987թ. Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում:
1994-2004թթ. Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, որը և ավարտել է գերազանցությամբ:

2004թ. ընդունվել է ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետի «դիվանագիտություն» բաժինը:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Զորացրվելուց հետո շարունակել և 2010թ․ ավարտել է համալսարանը։

2010-2012թթ. սովորել է ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (CES)»՝ ստանալով (եվրոպագետ) մագիստրոսի աստիճան:
ՀՀ-ում աշխատանք չգտնելով՝ 2012-2015թթ. մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի:

2015թ. մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ: Նախաձեռնող խմբի կազմում մասնակցել է կուսակցության կանոնադրության և ծրագրի մշակման աշխատանքներին: Ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նոր Կյանքի տարածքային կառույցը:

2016 թ. սեպտեմբերի 18֊ին ընտրվել է Նոր Կյանքի ղեկավար։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, երեխաներ չունի։

2018թ․ մայիսի 31-ին նշանակվել է Արարատի մարզպետ։