Հակոբ Արշակյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր`

1985թ. ապրիլի 16, ք. Երևան

Կրթություն

2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):

2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):

Աշխատանքային գործունեություն

2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:

2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):

2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):

2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:

2018 թ. մայիս-հոկտեմբեր - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:

2018 թ. հոկտեմբերի 4-ից - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

Այլ տվյալներ

2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:

Կուսակցական պատկանելություն

2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ: Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք դուստր: