Հովիկ Աղազարյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:08, 07-08-2018

Ծնվել է 1960թ․ Փետրվարի 9-ին, Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում։

1961թ. տեղափոխվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղ, որտեղ 1977թ. ավարտել է միջնակարգ դպրոցը։

1997թ․ ընդունվել եւ 1982թ. գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխանիկա-մաթեմաթիկական ֆակուլտետը։ Աշխատանքի է անցել Երևանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտում։

1984թ. ընդունվել և 1987թ. ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրան պաշտպանելով թեկնածուական թեզ՝ տեխնիկական գիտությունների թեկնածու է։

1988թ. աշխատանքի է անցել Ազգային Ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում։

1988-1990թթ. հանդիսացել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար։

1990-1995թթ. եղել է ԳԽ պատգամավոր։

1990 թվականից հանդիսացել է ՀՅԴ անդամ։ 1996թ. ընտրվել է ՀՅԴ Գերագույն Մարմնի նանագահ։ 1998թ. հեռացվել է կուսակցության շարքերից։

2000 թվականից մինչև 2013թ. հիմնականում զբաղվել է արտագնա աշխատանքով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած ջոկատի հետ Ապրիլյան դեպքերի ժամանակ եղել է լարված գոտում։ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով։

2018թ․ մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է։