Մխիթար Հայրապետյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

Ծնվել է 1990թ. մայիսի 15-ին Երեւանում: 

2011թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի Թուրքիայի բաժինը, 2013թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 

2012-2013թթ. եղել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության եւ ուսանողական խորհրդի անդամ: 

2010-2017թթ. եղել է հայաստանյան մի շարք թերթերի՝ Մերձավոր Արեւելքի, մասնավորապես, Թուրքիայի հարցերով փորձագետ: 

11.05.2018-14.01.2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարար: 

2011թ. հիմնադրել է «Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիա» կազմակերպությունը եւ մինչեւ 2015թ. եղել է կազմակերպության փոխնախագահ: 

2016 թվականից «Քաղաքացիական կրթության եւ երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016 թվականից՝ քաղաքական խորհրդի անդամ: 

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

Ամուսնացած չէ: