Նիկոլ Փաշինյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 16:08, 07-08-2018

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևանում (Տավուշի մարզ):

1991թ. ընդունվել և 1995թ. քաղաքական դրդապատճառներով հեռացվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին):

1994-1997թթ. եղել է «Լրագիր» («Լրագիր օր», «Մոլորակ») օրաթերթի լրագրող, 1998-1999թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ.` «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար, 2008թ.` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2008թ. Մարտի 1-ի իրադարձություններից հետո գտնվելով հետախուզման մեջ՝ անցել է ընդհատակ, 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ և ձերբակալվել, ապա կալանավորվել է:

2009թ. դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով: 2009-2011թթ. անցկացրել է «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Կոշ», «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում՝ որպես քաղբանտարկյալ:

Ազատ է արձակվել համաներմամբ՝ 2011թ. մայիսի 27-ին:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:

2013 թվականին հիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը: 2013-2015թթ. եղել է այդ միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման հենքի վրա ձևավորված համանուն կուսակցության Վարչության անդամ:

2016թ. մայիսին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար:

2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքից։

2017թ. մայիսից՝ ԵԼՔ խորհրդարանական խմբակցության ղեկավար:

2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։

2018թ․ մայիսի 8-ին դարձել է ՀՀ վարչապետ։

Ամուսնացած է, ունի երեք դուստր եւ մեկ որդի: