Ռոմանոս Պետրոսյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:08, 07-08-2018

Ծնվել է 1979թ.-ի օգոստոսի 26-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղում: :

1999-2001թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ «Երկրաբանություն» ֆակուլտետը՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզում և գնահատում» մասնագիտությամբ։

2003-2006թթ.-ին աշխատել է Աբովյանի քաղաքապետարանի՝ «Մանկապատանեկան Ստեղծագործության Կենտրոնում (ՄՊՍԿ)», որպես ուսումնական նախագծի ղեկավար:

2006թ.-ի ընթացքում զբաղեցրել է «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» տնտեսագետի պաշտոնը:

2006-2007թթ.-ին աշխատել է «Հայր և Որդի Երիցյաններ» ընկերությունում:

2007-2008թթ.-ին ժամանակավորապես տեղափոխվել է ՌԴ, ք. Մոսկվա և աշխատանքի անցել «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում:

2009-2014թթ.-ին վերադարձել է Հայաստան և աշխատանքի անցել «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում:

2015-2016թթ. աշխատել է "ԷսԷյ-Ինթերփրայզիս" շինարարական հոլդինգում, որպես Կոմերցիոն Բաժնի ղեկավար։

1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ։

2009-2013թթ.-ին հանդիսացել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավարը:

2011-2015թթ.-ին 2 անգամ անընդմեջ ընտրվել է ՀՄԸՄ-ՀԱՍԿ կազմակերպության Կենտրոնական Վարչության անդամ:

2015-2017թթ․ հանդիսացել է նույն կազմակերպության Վերստուգիչ Հանձնախմբի անդամ:

2013թ.-ից «Քաղաքացիական Պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ է:

2015թ.-ի մայիսի 30-ին ՔՊԿ Հիմնադիր Համաժողովին ընտրվել է կուսակցության Վարչության անդամ:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է, «ԵԼՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքում։

2016թ․-ի հոկտեմբերի 30-ին ՔՊԿ 2-րդ Համաժողովին վերընտրվել է Վարչության կազմում։ Հանդիսանում է նաև ՔՊԿ Աբովյանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։

2018թ․ մայիսի 31-ին նշանակվել է Կոտայքի մարզպետ։
Ամուսնացած է, ունի 2 զավակ։