Ռուբեն Ռուբինյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:

2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL). «քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս:

2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարան. «եվրոպագիտության» մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ:

2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ արտգործնախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է,

2015-2017թթ.՝ վարչության անդամ, մամուլի խոսնակ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):