Սիփան Փաշինյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 21:02, 01-02-2020

 

 

Ծնվել է 1991թ. ապրիլի 28-ին Իջեւանում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ներկայում սովորում է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

2011-2013թթ. եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական,

2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ,

2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութա-տեխնիկական ապահովող,

2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն:

2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական:

2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2016թ. պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով:

Ամուսնացած է: