Տիգրան Ավինյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 16:08, 07-08-2018

Ծնվել է 1989թ․ փետրվարի 28-ին, Երևանում։

2005թ․-ին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը։

2009թ․-ին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը, ստանալով բակալավրի կոչում։

2011թ․-ին ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով՝ ստանալով մագիստրոսի կոչում:

2014թ․-ին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնյան Քուին Մերի համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։

2009-2013թթ․-ին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում, որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ։

2010-2011թթ.-ին հիմնադրել և ղեկավարել է Իրիգեյթ ընկերությունը, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։

2014-2016թթ.-ին աշխատել է որպես SAP համակարգերի խորհրդատու ՇՏԵ ընկերությունում, իրականացրել տեղադրում Քոնթուր Գլոբալ ընկերության համար (Որոտանի ՀԷԿ-երի կասկադ)։

2014թ.-ից հիմնադրել և ղեկավարում է Սայբեր Վիժըն ընկերությունը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը հիմնականում համագործակցում է ամերիկյան, բրիտանական, ավստրալական և սինգապուրյան ընկերությունների հետ։

2016թ․-ին Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։

2017թ.-ին ԵԼՔ դաշինքի ցուցակով ընտրվել է որպես Երևան քաղաքի ավագանու անդամ:

2018թ. մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ փոխավարչապետ:

Ամուսնացած է, ունի երկու դուստր։