Վահագն Հովակիմյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 00:09, 01-09-2018

Ծնվել եմ 1974թ. հունիսի 30-ին Երևանում՝ ծառայողների ընտանիքում:

1991թ. ավարտել եմ Երևանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1991-1993 թթ. սովորել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
1993-1995 թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում:
1996-2000 թթ. սովորել եմ ԵՊՀ սոցիոլոգիայի, հոգեբանության, քաղաքագիտության եւ փիլիսոփայության ֆակուլտետում:
1998թ. սեպտեմբերից 1999 հունիսը աշխատել եմ «Օրագիր» օրաթերթում:
1999 թ. հուլիսի 13-ից 2013 թ. նոյեմբերի 1-ը աշխատել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթում: Լուսաբանել եմ դատաիրավական, ընտրական եւ տնտեսական թեմաներ:
2012թ. հունիսից մինչև 2014 թ. հունվարը հանդիսացել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ վճարովի հիմունքներով, իսկ 2014 թ. հունվարից 2016 թ. հունիսը հասարակական հիմունքներով:
2014թ. հունվարից մինչև 2014թ. հոկտեմբերն աշխատել եմ panorama.am կայքում, որպես խմբագիր:
2014 թ. հոկտեմբերից մինչև 2016թ. նոյեմբերի 1-ն աշխատել եմ «Ժողովուրդ» օրաթերթում, որպես գլխավոր խմբագրի տեղակալ:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ եմ:
2016 թ. հոկտեմբերի 30-ի ՔՊԿ 2-րդ համաժողովում ընտրվել եմ Վարչության անդամ: Ամուսնացած եմ, ունեմ երկու որդի: