Վիլեն Գաբրիելյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 20:02, 01-02-2020

 

Ծնվել եմ 25.08.1983թ. Բաքու քաղաքում:

2000թ.-ին ավարտել եմ ք. Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը:

2000-2006թթ․-ին սովորել և ավարտել եմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համարլսարանի դեղագիտության ֆակուլտետը: Ստացել եմ Բուժծառայության լեյտենանտի կոչում:

2006-2007թթ.-ին աշխատել «Մեդֆարմացիա» ՍՊԸ-ում որպես դեղագետ:

2007-2008թթ․-ին աշխատել եմ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կետրոնում» որպես առաքման բաժնի պետ:

2008-2009թթ․-ին աշխատել եմ «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ-ում որպես դեղատնային ցանցի վերահսկող, հետագայում՝ որպես վերահսկող բաժնի պետ:

2009-2016թթ. զբաղվել եմ հասարական, քաղաքական և քաղաքացիական գործնեությամբ: Մասնակցել և նախաձեռնողներից եմ եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական բազմաթիվ գործընթացներին:

2010թ.-ին եղել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի անդամ:

2012թ.-ին եղել եմ ՀԱԿ դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու:

2012թ.-ին եղել եմ ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի շտաբի անդամ:

2012թ.-ին անդամակցել և ընտրվել եմ « Հիմա» հասարակական կազմակերպության վարչության անդամ (շարունակում եմ լինել վարչության անդամ)

2013թ․-ի նախագահական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի և մի խումբ ընկերների հետ նախաձեռնել ենք ՔՊ քաղաքական միավորման ստեղծումը

2015թ.-ին անդամակցել եմ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն և ընտրվել հիմնադիր/առաջին վարչության անդամ:

2016թ.-ի ապրիլին եղել եմ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի անդամ:

2016թ.-ի ապրիլ- մայիսին անդամակցել եմ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատին և մեկնել Արցախ:

2016թ.-ի Վանաձորի ավագանու ընտրություններում եղել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի անդամ:

2016թ.-ի հոկտեմբերից դադարեցրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի լիազորություններս՝ ծառայության մեկնելու հանգամանքով:

2016-2018թթ.-ին ծառայել եմ ՀՀ ԶՈւ Քառվաճառի 538 մոտոհրաձգային բրիգադում որպես բրիգադի բուժկետի դեղատան պետ: Բուծառայության ավագ լեյտենանտ եմ:

2018թթ․ ծառայության ավարտից հետո վերականգնել եմ կուսակցական անդամությունս։

Ամուսնալուծված եմ, ունեմ մեկ զավակ: