Հայկակ Արշամյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 15:07, 24-07-2018

Ծնվել է 1971թ. Երևանում, գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, պատմական գիտությունների թեկնածու է (1996թ.):
1996-98թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում, պահեստազորի սպա է:

1999-2004թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության և արտաքին գործերին նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում: 2004 թվականից հասարակական սեկտորում է, 2004-2010թթ. «Դեպի Հայք» հիմնադրամի փոխտնօրենն էր, 2008-09թթ.՝ «Հայ կամավորների միություն» ոչ-կառավարական կազմակերպության գործադիր տնօրենը:
2010-14թթ. աշխատել է Երևանի մամուլի ակումբում որպես ծրագրերի ղեկավար: Այժմ աշխատում է «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն» հիմնադրամում, ուր վարում է մի շարք ծրագրեր: Կրթության, մեդիայի, քաղաքացիական հասարակության, սփյուռքի և երիտասարդության ոլորտների բազմամյա փորձ ունի: Դասավանդում է Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններում: