Լարա Ահարոնյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 15:07, 24-07-2018

Ծնվել է 1972թ. Բեյրութում /Լիբանան/:
1990թ. ներգաղթել է Կանադա: Այնտեղ ավարտել է Կոնկորդիա համալսարանի Համեմատական գրականության /մագիստրոսի կոչումով/ և Մոնրեալի համալսարանի Մանկավարժական հոգեբանության բաժինները:

1995–1997թթ. աշխատել է որպես մանկավարժ–հոգեբան Մոնրեալ քաղաքում` անչափահասների կալանքի բարձր անվտագության հաստատությունում:
1998–2002թթ. դասախոսել է Կոնկորդիա համալսարանում՝ ֆրանսերեն լեզվի բաժնում:
Տեղափոխվել է Հայաստան 2003թ. և հիմնել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն, որտեղ առ այսօր զբաղեցնում է համահիմնադրի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի 4 երեխա: