Մարո Մաթոսյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 15:07, 24-07-2018

Մինչև 1990թ.՝ Հայաստան տեղափոխվելուց առաջ Մարո Մաթոսյանը իրեն նվիրել է Նյու Յորքի և Փարիզի հայկական համայնքներում լայնածավալ աշխատանքներ կատարելուն:
 

1990-ականներին նա իր կազմակերպչական և մեթոդոլոգիական հմտություններով ու փորձով հանդես եկավ որպես «Ազնավուրը Հայաստանի համար» հիմնադրամի տնօրեն, ուր իրականացնում էր դրամաշնորհներ ստացված Եվրամիության մարդասիրական հանձնաժողովի կողմից:
2006-ին միացել է Թուֆենկյան հիմնադրամին և ծառայել է որպես գրասենյակի Հայաստանյան տնօրեն:
Վերջերս մարո Մաթոսյանը նաև հիմնադրել է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն և այժմ դրա տնօրենն է: Կենտրոնը ծառայություններ է մատուցում ընտանեկան բռնությունից տուժած կանանց և երեխաներին, ինչպես նաև զբաղվում է Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ջատագովությամբ:
Մարոն եղել է բազմաթիվ հասարակական և եկեղեցական կազմակերպությունների խորհուրդների անդամ և Նյու Յորքի ու Նյու Ջերսիի համայնքների ակտիվ անդամ: Նա Հայաստանում քաղաքացիական հասարակության պաշտպանության ակտիվիստ է, ով աշխատում է բնապահանների հետ, պատմական հուշարձանների և հասարակական վայրերի պաշտպանման համար, կանանց և ԼԳԲՏ իրավունքների պաշտպանման համար, ինչպես նաև բանակում խաղաղ պայմաններում մահերի իրազեկման համար: