Ծնվել է 1951թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
Ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցում:
Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Կամոյի ինդուստրալ տեխնիկումում՝ էլեկտրո-սարքաշինական բաժնում: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունից հետո աշխատել է Երևան քաղաքի նավաշինական գործարանում՝ որպես մեխանիկ: Գործարանը լուծարվելուց հետո զբաղվում է գործարարությամբ: