Արարատ Միրզոյանը ընտրվեց ԱԺ նախագահ, Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը՝ տեղակալներ
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 09:01, 14-01-2019

 

Հունվարի 14-ին տեղի ունեցավ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը, որի ժամանակ Ազգային Ժողվի նախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը. քվերակությանը մասնակցած 132 պատգամավորներից նրա օգտին էին քվեարկել 131-ը, կար մեկ անվավեր քվեաթերթիկ:

«Իմ քայլը» խմբակցությունը Ազգային Ժողովի նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել էր Լենա Նազարյանին և Ալեն Սիմոնյանին: Լենա Նազարյանի օգտին կողմ է քվեարկել 124, դեմ՝ 3 պատգամավոր: 3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ալեն Սիմոնյանի օգտին կողմ է քվեարկել պատգամավորներից 109 հոգի, դեմ` 20: 1 քվե անվավեր է եղել: