Այսօր կրկին «Քվանտ» վարժարանում էի: Այս անգամ որպես հյուր շնորհավորեցի առաջին դասարանցիներին և ուսուցչական անձնակազմին. Սուրեն Պապիկյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:09, 01-09-2019

 

Այսօր կրկին «Քվանտ» վարժարանում էի: Այս անգամ որպես հյուր շնորհավորեցի առաջին դասարանցիներին և ուսուցչական անձնակազմին գիտելիքի օրվա և ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ: Լսարաններում շրջելիս մեծ բավականություն ստացա՝ փոքրիկ սաների հետ զրուցելով և նրանց երազանքերի ու տպավորությունների մասին լսելով։

«Քվանտ» վարժարանը իսկապես Հայաստանի նորօրյա պատմության մեջ կարևոր և ուրույն դերակատարում ունեցող կրթօջախներից է։ Ինքս պատիվ եմ ունեցել այս կրթօջախում 7 տարի դասավանդել հայոց և համաշխարհային պատմություն առարկաները և իմ համեստ ներդրումն ունենալ վարժարանի բազմաշնորհ սաներին գիտելիքներ փոխանցելու գործում։