ԱԺ 8 հանձնաժողովներ կգլխավորի «Իմ քայլը» խմբակցությունը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 14:01, 18-01-2019

 

7-րդ գումարման Ազգային Ժողովը կունենա 11 մշտական հանձնաժողով, որից 8-ի նախագահությունը կստանձնի «Իմ քայլը» խմբակցությունը:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել էր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, 132 պատգամավորներից 129-նն էր մասնակցել քվեարկությանը: Անվավեր էր 1 քվեաթերթիկ, կողմ էր 112, դեմ՝ 16 պատգամավոր:

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն էր առաջադրվել, նրան 129 պատգամավորներից կողմ էր քվեարկել 117, դեմ՝ 12 պատգամավոր:

 

Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի համար առաջադրվել էր Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 116, դեմ՝ 11 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր էր:

 

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանի օգտին քվեարկել էր 108 պատգամավոր, դեմ՝ 17, 4 քվեաթերթիկ անվավեր էր:

 

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջարկվել էր Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 122 պատգամավոր, դեմ՝ 4, 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր:

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն էր առաջարկվել: Նրա օգտին քվեարկել էր 122 պատգամավոր, դեմ՝ 6, անվավեր՝ 1:

 

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել էր Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 127, դեմ՝ 2 պատգամավոր:

 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Բաբկեն Թունյանը: Նրան կողմ էր քվեարկել 123 պատգամավոր, դեմ էր եղել 6-ը: