«Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 22:12, 16-12-2018

Դեկտեմբերի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:

«Իմ քայլը» դաշինքը ստացել է ամենաշատ ձայները՝ 884 հազար 864 ձայն կամ քվեարկության մասնակցած ընտրողների ձայների 70,42%-ը:

7-րդ գումարման Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր, որից 88-ը կստանա «Իմ քայլը» դաշինքը: 88 մանդատներից 4-ը պատկանում է ազգային փոքրամասնությունների: Ըստ այդմ՝ խորհրադարնում կապահովվի նաև եզդիական, քրդական, ռուսական ու ասորական համայնքների անդամների ներկայությունը։

«Իմ քայլը» դաշինքը շնորհակալություն է հայտնում բոլոր քաղաքացիներին իրենց վստահության քվեի համար: Նման բարձր վստահությունը մեզ ավելի է պարտավորեցնում. մեր քաղաքական ուժն անելու է առավելագույնը ԵՐՋԱՆԻԿ ԱՆՀԱՏ, ՀՈԳԱՏԱՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ, ՀԶՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու համար: