«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 17:12, 06-12-2018

 

Նոյեմբերի 26-ին մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավը: «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը սկսեց խորհրդանշական Գյումրի քաղաքից, որտեղից մարտի 31-ին սկսել էր քայլարշավը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները իրենց ընտրատարածքներում ակտիվ հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ներկայացնում են դաշինքի ծրագրերը և այն ուղենիշները, որոնցով առաջիկա 5 տարիներին պատրաստվում է առաջնորդվել «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ՀՀ քաղաքացիների մեծամասնության վստահության քվեն:

Քարոզարշավի բոլոր օրերին հանրահավաքներ են տեղի ունեցել ՀՀ բազմաթիվ մեծ ու փորք համայնքներում(Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ագարակ, Օձուն, Ալավերդի, Նոյեմբերյան, Իջևան, Դիլիջան, Ճամբարակ, Վարդենիս, Ծովինար, Վարդենիկ, Մարտունի, Գավառ, Սևան, Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Նոր Հաճն, Աբովյան, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս, Սիսիան, Ջերմուկ, Վայք, Մալիշկա, Եղեգնաձոր, Արենի, Արարատ, Վեդի, Արտաշատ, Մասիս, Ծաղկահովիտ, Ապարան, Աշտարակ, Սասունիկ, Արմավիր, Մեծամոր):

 

Դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ իրականցրեց Երևան քաղաքի վարչական շրջաններում, այցելեց քաղաքացիների բնակարաններ՝ նրանց հետ խոսելով իրենց խնդիրների մասին, բացի խնդիրները ներկայացնելուց մարդիկ նաև հույս էին հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կկարողանա լուծել այդ խնդիրները:

 

«Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շրջեց նաև մետրոյով, ուղևորներին բաժանեց դաշինքի նախընտրական թռուցիկները:

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքների ժամանակ քաղաքացիներին է ներկայացնում ծրագրերը՝ խոսելով հարկային օրենսգրքի բարեփոխումների, տնտեսության համար առաջնային ոլորտների զարգացման, անցումային արդարադատության, աղքատության հաղթահարման ռազմավարության, անվտանգության և կոռուպցիայի հաղթահարման մասին: