«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հինգերորդ համաժողով
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 13:06, 16-06-2019

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր 5-րդ համաժողովն է անցկացնում, որի ընթացքում փակ քվեարկությամբ ընտրվելու է կուսակցության վարչության նոր կազմ:

 

Առաջադրված է 51 թեկնածու, որից առավել ձայն հավաքած 21-ը կհամարվեն ընտրված: Վարչության անդամների ընտրությունից հետո  կորոշվի վարչության նախագահն ու փոխնախագահը, որոնց հաստատելու է համաժողովը:

 

Նախատեսված է նաև վերահսկող հանձնաժողովի նոր կազմի ընտրություն, 7 տեղի համար առաջադրվել է 30 թեկնածու: