Կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը և դրանց անկախ գործունեության ապահովումը․ Զարուհի Բաթոյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 22:05, 01-05-2019

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Աշխատանքի օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․

«Շնորհավոր Աշխատանքի օրը։

Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։

Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։

Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնդրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն»։