Մեկնարկեց Քաղաքացիական պայմանագրի համաժողովը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:05, 29-05-2015

Երևանի «Էլիթ փլազա» համալիրում մեկնարկել է Քաղաքացիական պայմանագրի առաջին համաժողովը, որը կտևի մեկ օր:

Քիչ անց տեղի կունենա համաժողովի բացման պաշտոնական արարողությունը, որից հետո զեկույցով հանդես կգա Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Նիկոլով Փաշինյանը, քվեարկության կդրվեն համանուն կուսակցություն հիմնելու մասին որոշումները:

Ելույթներով հանդես կգան Նարեկ Բաբայանը, Սասուն Միքայելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը:

Նիստից հետո կկազմակերպվի ապագա կուսակցության Վարչության և Վերահսկող հանձնաժողովի ընտրություններ: