Մենք նախորդների վատ փորձերը հակված են բացառելու. Սուրեն Պապիկյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:11, 15-11-2018

 

Հանրային հեռուստաընկերության «Այսօրն իրականում» հաղորդաշարի հյուրն է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, «Իմ քայլը» դաշիքի նախընտրական շտաբի պետ Սուրեն Պապիկյանը: Նախարարը խոսեց առաջիկա ընտրություններին պատրաստվելու և իր ղեկավարած ոլորտում առակա անելիքների, ապագայի տեսլականի և արված աշխատանքների մասին:

Հարցին, թե ինչպես պետք է իշխանությունը ապահովի ընտրությունների օրինականությունը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց, որ նախորդների վատ փորձերը հակված են բացառելու և իսպառ ոչնչացնելու լոյալությամբ և վարչական ռեսուրսները չօգտագործելով, նա նաև նշեց, որ  այս ընտրություններով իսպառ կփակվի իշխանության լեգիտիմության հարցը: «Չի կարող այլևս ոչ մեկը կասկածի տակ դնել իշխանության լեգիտիմության հարցը, Հայաստանում սա ընդհանրապես պետք է բացառվի: Հեղափոխությամբ բացառեցինք բազմաթիվ վատ ավանդույթներ, խորհրդարանական ընտրությունները լինում են արդեն սրա վերջաբանը և նոր Հայաստանի մեկնարկը տալիս ենք խորհրդարանական ընտրություններով», - ասաց նախարարը: