Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 23:01, 16-01-2019

2019թ. հունվարի 16-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ է նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններում կայուն  խորհրդարանական մեծամասնություն ձևավորած «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը: