Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ լիագումար նիստում 2019 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 12:11, 13-11-2018

 Ազգային ժողովի լիագումար նիստում 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ներկայացրեց մի շարք կարևոր դրույթներ կապված հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների, 2019թ. Պետական բյուջեով նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրերի, միկրոբիզնեսին տրամադրվող հարկային արտոնությունների մասին: Նա նաև անդրադարձավ  վերջին շրջանի` աղքատներին ծուլության մեջ մեղադրելու շուրջ քննադատություններին:

«Ընդհանրապես մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն։  Մենք մեր գործունեության հիմքում դնում ենք աշխատանքի խրախուսման տրամաբանությունը։ Մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն։ Աշխատանքի խրախուսման քաղաքականության մեջ կարևորագույն որոշումն է սահմանել մի այսպիսի նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից։ Այսինքն այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի սահմանում, այս թիվը դեռ քննարկումների փուլում է, այդ մարդիկ չեն վճարի ոչ մի հարկ։ Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն»,- մանրամասնեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև երեք աշխատող ունենալու պարագայում եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի, այսինքն 5 հազար դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը։

Նրա խոսքով՝ աշխատանքի խրախուսման մյուս տարբերակներից մեկը եկամտահարկի համահարթեցման հարցն է։

«Մենք ասել ենք, որ 36 և 28 տոկոս եկամտահարկերը իջեցնելու, դարձնելու ենք համահարթ բոլորի համար` 23 տոկոս: Սա աշխատանք է երկու ուղղությամբ, առաջինը` մենք, ըստ էության, խրախուսում ենք բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղերի ստեղծումը, երկրորդ` մենք այս և մյուս փոփոխություններով հավելյալ մոտ 50 մլրդ դրամ ենք ներարկում տնտեսության մեջ, այսինքն` մոտավորապես 50 մլրդ ոչ թե հավաքագրում ենք պետբյուջե, այլ թողնում ենք մարդկանց մոտ՝ շրջանառության մեջ: Սա մեծ և կարևոր ներարկում է մեր տնտեսության մեջ, այնքանով, որ յուրաքանչյուր տնտեսվարող կարող է հայտ ներկայացնել` այդ գումարից իր չափաբաժինը ստանալու: Սա նշանակում է նաև աշխատավարձերի որոշակի բարձրացում»,- ասաց նա:

Նա նշեց, որ շատ է քննարկվում, թե պետբյուջեում աշխատավարձի բարձրացում չկա. «Մարդկանց եկամտահարկը, եթե նվազում է, դա նշանակում է` նրանց աշխատավարձն ավելանում է: Ավելացած 50 մլրդ դրամը, ըստ վարչապետի պաշտոնակատարի, կարող է տնօրինվել մի քանի տարբերակով. կարող է շուկա մտնել, առևտրի շրջանառությունը մեծացնել, մտնել բանկային համակարգ` ավանդների տեսքով»։

Փաշինյանի խոսքով՝ եկամտահարկի իջեցման արդյունքում 210 հազար մարդու աշխատավարձ է ավելանալու, որոշում կա 2019-ին պոլիկլինիկաների 14 հազար աշխատողի աշխատավարձ բարձրացնելու մասին:

Ինչ վերաբերում է անհատ տաքսիստներին՝ ասաց. «Նրանք որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, մարդիկ կարող են աշխատել, այդ գործունեությունն իրականացնել առանց վճար անելու, առանց լիցենզիայի: Տարբեր հաշվարկներով, այդ էլ է տարօրինակ, որ անհատ տաքսիստների իրական թիվը չգիտենք,  որ մոտավորապես 50 հազար մարդ ունենք, ովքեր այս որոշման շահառու են դառնում: Եթե դնենք  չոր աշխատավարձի տրամաբանության մեջ, ստացվում է, որ նրանց աշխատավարձը Երևանում ավելացնում ենք՝ 12 հազար դրամ, մարզերում՝ 8 հազար դրամ»: 

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝  երբ իրենք ասում են, որ խրախուսում են աշխատանքը, շատերն իրենց մեղադրում են, թե իրենք ժողովրդին մեղադրում ենք ծուլության մեջ։

«Մենք մեր ժողովրդին ոչ մի բանի մեջ չենք մեղադրում, մենք մեղադրում ենք նախկին քաղաքական համակարգին, որ աշխատանքը խրախուսելու փոխարեն խրախուսել են աղքատությունը, որովհետև մարդուն ասել են՝ դու աղքատ ես: Մեր քաղաքականությունը ուղղվելու է ոչ թե աշխատունակ մարդուն նպաստ տալուն, այլ խրախուսելուն, որ աշխատի, նպաստառուն պետք է լինի երեխան, ոչ թե երեխայի աշխատունակ հայրը»,-  ավելացրեց Փաշինյանը:

 Ազգային ժողովի լիագումար նիստում 2019թ.պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ներկայացրեց մի շարք կարևոր դրույթներ կապված հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների, 2019թ. Պետական բյուջեով նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրերի, միկրոբիզնեսին տրամադրվող հարկային արտոնությունների մասին: Նա նաև անդրադարձավ  վերջին շրջանի` աղքատներին ծուլության մեջ մեղադրելու շուրջ քննադատություններին: