Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին. Նիկոլ Փաշինյան
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 14:09, 01-09-2019

 

Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին. Նիկոլ Փաշինյան

 

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց:

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: