Վարչապետ Փաշինյանը այսօր հանդիպումներ է ունեցել Ջերմուկ քաղաքի բնակիչների և «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ներկայացուցիչների հետ
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 18:09, 06-09-2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ, իսկ հետո ընդունել է Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: