Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 13:11, 20-11-2018

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների մի քանի տասնյակ հացերին: Մինչև լրագորողների հարցերին անցնելը՝ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների կատարման արդյունքները:

«Ես ուզում եմ հետևյանլն արձանագրել, որ 2018թ. նոյեմբերի դրությամբ կամ, առնվազն, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք մեր ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները առանց բացառության.

1. մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի ժողովուրդը արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և իր թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում, բացարձակապես խաղաղ ճանապարհով, և այսօրվա դրությամբ այդ պարտավորությունը լիարժեք կատարված է,

2. մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: 2018թ. սեպտեմբերին տեղի ունեցած Երևանի ավագանու և հոկտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով պարտավորությունը լիարժեք կատարված է,

3. մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պատրավորությունը լիարժեք կատարված է, իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք

4. մենք խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, այսօր ոչ մի շուկայում մուտքի խոչընդոտներ և այլ սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խողացողներ, հետևաբար, պարտավորությունը լիարժեք կատարված է,

5. մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինի արտոնյալ անձինք, և կապահովվի օրենքի առաջ բոլորի հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է, և

6. մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»:

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: