Հայաստան - Սփյուռք
Հեղինակ Քաղացիական Պայմանագիր, 05:06, 01-06-2018

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐ

Կառավարությունը որդեգրում է հայության մարդկային, ֆինանսական, տնտեսական, մտավոր ներուժը կամ նրա զգալի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում կենտրոնացնելու և նրա անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելու ռազմավարություն։ Այս իմաստով կարևոր է համարվում առաջիկայում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգում ներգրավելու արգելքները։ Կառավարությունը կարևորում է սփյուռքի ջանքերը և դերը աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքներում հայապահպանության գործում։ Միաժամանակ կառավարության համար կարևոր առաջնահերթություն է մեծ հայրենադարձության հարուցումը, որը հնարավորություն կտա լուծելու ժողովրդագրական խնդիրներ, ազգային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև ճշգրտելու Հայաստանի Հանրապետության գործնական դերակատարումը։ Միևնույն ժամանակ Հայաստանի կառավարությունը երաշխավորում է ազգային փոքրամասնությունների ինքնության անվտանգությունը և բնականոն զարգացումը։