news inner

«Որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Լոնդոնում հանդիպում եմ ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ, Լեյբորիստական կուսակցության խմբակցության ղեկավար Ջեսիկա Մորդենի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև պատգամավոր Քրիստոֆեր Լոուն։ 



Քննարկել և պայմանավորվածություն ենք ձեռք բերել քայլեր ձեռնարկել միջկուսակցական կապերի հաստատման ուղղությամբ․ անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատելու, միջոցառումներ կազմակերպելու և փոխադարձ այցեր իրականացնելու հնարավորություններին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը։