«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այսուհետեւ՝ Կուսակցություն) 7-րդ հերթական Համաժողովի որոշումը Կուսակցության Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամների թիվը եւ ընտրության կարգը, Վարչության նախագահի ընտրության կարգը սահմանելու մասին
Հիմք ընդունելով Կուսակցության կանոնադրության 37–րդ հոդվածը Կուսակցության 7-րդ Համաժողովը սահմանում է, որ՝
1) Կուսակցության Վարչությունը կազմված է առնվազն 20 անդամից:
2) Առաջադրված թեկնածուներից Կուսակցության Վարչության անդամ ընտրված են համարվում վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակների առավելագույն ձայները ստացած նույն սեռի ոչ ավել քան 15 եւ հակառակ սեռի ոչ պակաս քան 5 թեկնածուները։
3) Նույն սեռի մեկից ավելի ներկայացուցչի կողմից հավասարաչափ 15–րդ առավելագույն ձայներ ստանալու եւ հակառակ սեռի մեկից ավելի ներկայացուցչի կողմից հավասարաչափ 5–րդ առավելագույն ձայներ ստանալու դեպքում Վարչության անդամ ընտրված են համարվում 15-րդ եւ 5–րդ առավելագույն թվով հավասարաչափ ձայներ ստացած բոլոր թեկնածուները:
4) Վարչության նախագահը ընտրվում է հետեւյալ կարգով․ Համաժողովի պատվիրակը նույն քվեաթերթիկի ներքեւի հատվածում, հատուկ այդ նպատակով նախատեսված տեղում Վարչության անդամության իր ընտրած 20 թեկնածուների ցանկից ձեռագրով գրում է այն թեկնածուի անունը, ում ընտրում է Վարչության նախագահ։
5) Վարչության նախագահ է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։ Մեկից ավելի թեկնածուների կողմից Վարչության նախագահի համար նույն թվով ձայներ ստանալու դեպքում տեղի է ունենում Վարչության նախագահի ընտրության երկրորդ փուլ, առավելագույն թվով հավասար ձայներ ստացած թեկնածուների միջեւ։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունենում Վարչության սահմանած կարգով ընթացող ընտրական քարոզարշավից հետո, Համաժողովի պատվիրակների շրջանում փակ գաղտնի քվեարկությամբ։
6) Կուսակցության Վերահսկող հանձնաժողովը կազմված է առնվազն 7 անդամից։ Առաջադրված թեկնածուներից Վերահսկող հանձնաժողովի անդամ ընտրված են համարվում վարկանիշային քվեարկությամբ Համաժողովի պատվիրակների առավելագույն ձայները ստացած նույն սեռի ոչ ավել քան 5 եւ հակառակ սեռի ոչ պակաս քան 2 թեկնածուները։
7) Նույն սեռի մեկից ավելի ներկայացուցչի կողմից հավասարաչափ 5–րդ առավելագույն ձայներ ստանալու եւ հակառակ սեռի մեկից ավելի ներկայացուցչի կողմից հավասարաչափ 2–րդ առավելագույն ձայներ ստանալու դեպքում Վերահսկող հանձնաժողովի անդամ ընտրված են համարվում 5-րդ եւ 2–րդ առավելագույն թվով հավասարաչափ ձայներ ստացած բոլոր թեկնածուները:
8) Վարչության անդամի քվեարկության քվեաթերթիկը վավեր է, եթե V-ձև եւ/կամ 1-ից 20 թվագրմամբ քվեարկված է ցանկացած սեռի 20 (քսան) թեկնածուի օգտին եւ սահմանված տեղում, որպես Վարչության նախագահի նախընտրելի թեկնածու, գրված է նույն քվեաթերթիկում ընտրված 20 թեկնածուներից մեկի անունը:
9) Վերահսկող հանձնաժողովի անդամի քվեարկության քվեաթերթիկը վավեր է, եթե V-ձև եւ/կամ 1-ից 7-ը թվագրմամբ քվեարկված է ցանկացած սեռի 7 (յոթ) թեկնածուի օգտին:
10) Վարչության եւ Վերահսկող հանձնաժողովի անդամության յուրաքանչյուր թեկնածուի անվան դիմաց դրված թե V-ձեւ, թե 1-ից 20 թվանշաններով ամեն նշում հաշվարկվում է իբրեւ 1 ձայն: