Հաշվետու ժամանակահատվածում հրավիրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության (այսուհետեւ՝ Վարչություն) 169 նիստ, որոնցից 122-ը անցկացվել է առկա ձևաչափով (հերթական եւ արտահերթ), 47-ը՝ առցանց։
Վարչության նիստերի ընթացքում քննարկվել են կազմակերպչական, կառավարչական, քաղաքական, կադրային, կարգապահական, գաղափարական, ռազմավարական բնույթի հարցեր։
Վարչության նախաձեռնությամբ Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Նախաձեռնող խմբի 107 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ռազմավարական, գաղափարախոսական, ներկուսակցական, կազմակերպչական բնույթի հարցեր։
2025թ․ սեպտեմբերի դրությամբ Կուսակցության անդամների թիվը 6229 է։ Հաշվետու ժամանակահատվածում Կուսակցության շարքերն են ընդունվել․
• 2023 թվականին՝ 600 քաղաքացի,
• 2024 թվականին՝ 897 քաղաքացի,
• 2025 թվականին՝ 455 քաղաքացի։
2022թ․ նոյեմբերին կուսակցության անդամների թիվը 5334 էր։
Հաշվետու ժամանակահատվածում կուսակցությունից հեռացվել է 1057 անձ, որից
• 2023 թվականին՝ 205 անձ,
• 2024 թվականին՝ 227 անձ,
• 2025 թվականին՝ 625 անձ։
Նշված անձինք Կուսակցությունից հեռացվել են կարգապահական պատճառներով։ Խիստ նկատողություն է հայտարարվել 4, նկատողություն՝ 2 կուսակցականի:
2025 թվականի սեպտեմբերի 15-ի դրությամբ Կուսակցության տարածքային կազմակերպությունների քանակը 60 է։ 2022 թվականի նոյեմբերին Տարածքային կազմակերպությունների քանակը 43 էր։
Հաշվետու ժամանակահատվածում Տարածքային կազմակերպություններում տեղի է ունեցել՝
• Խորհրդի եւ վերահսկողի 70 ընտրություն,
• Նախաձեռնող խմբի 488 նիստ,
• Խորհրդի 744 նիստ։
Ստեղծվել է Կուսակցության Երիտասարդական կառույցը, տեղի են ունեցել ԵԿ խորհրդի 2 ընտրություններ՝ 2023 թվականին եւ 2025 թվականին։ Ձեւավորվել է ԵԿ խորհուրդ, ընտրվել է ԵԿ խորհրդի նախագահ։
Ստեղծվել է Ժողովրդավարության դպրոցը, կայացել են դպրոցի 2 հոսքերը․ 1-ին հոսք՝ 40 ունկնդիր, 2-րդ հոսք՝ 55 ունկնդիր։
Civic.am լրատվականի համար կառուցվել է նոր տաղավար՝ հարցազրույցների և պոդքաստների համար։
• Գործարկվել է լրատվական նոր կայքը,
• Ստեղծվել են նոր հաղորդաշարեր,
• Ձեռք է բերվել ժամանակակից տեսանկարահանող տեխնիկա։
Գործարկվել է Կուսակցության նոր կայքը՝ ժամանակի պահանջներին համահունչ տեխնիկական լուծումներով և Իրական Հայաստանի գաղափարախոսությանը համապատասխան բրենդավորմամբ։
Կուսակցությունը գրասենյակներ ունի հանրապետության 44 համայնքում եւ Երեւանի 11 վարչական շրջաններում։ Հանրապետությունում ՔՊ գրասենյակների թիվը՝
• 2023 թվականին եղել 45,
• 2024 թվականին՝ 52,
• 2025 թվականին 55։
Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել վեց Քաղաքական ժողով, որի ընթացքում քննարկվել է հարցերի Կանոնադրությամբ նախատեսված շրջանակ։ Բոլոր մարզերում տեղի են ունեցել մարզային Նախաձեռնող խմբի նիստեր, Վարչության նախագահի եւ այլ անդամների մասնակցությամբ։
Վարչությունում սահմանվել է Արտաքին կապերի պատասխանատուի գործառույթ, ում խնդիրը միջազգային գործընկերների հետ երկխոսության ակտիվացումն է։ Հաշվետու ժամանակահատվածում երկխոսություն է մեկնարկել Ֆրանսիայի, Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄՆ, ԵՄ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների հետ։ Համագործակցություն է հաստատվել ժողովրդավարության աջակցության հիմնադրամների հետ։ Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միության Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հետ Կազմակերպվել է «Խաղաղության խաչմերուկ» համաժողովը: