Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամիհամատեղ կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովը։
Համաժողովին հիմնական ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը, ներկայացնելով Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, մանրամասներ է հայտնել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրագործման գործնական քայլերի վերաբերյալ։
Միջազգային համաժողովին մասնակցել են բանախոսներ Վրաստանից, Թուրքիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Էստոնիայից, Կիպրոսից, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Համաժողովի մասնակցիները քննարկել են, թե որոնք են լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախագծի քաղաքական, աշխարհաքաղաքական և տնտեսական առավելությունները, խոսել են TRIPPծրագրի բացած հնարավորությունների և Միացյալ Նահանգների ներգրավվածության մասին։ Անդրադարձ է կատարվել նաևՀարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային նոր ճարտարապետությանը և տարածաշրջանային համագործակցության հեռանկարում Եվրոպական Միության դերակատարմանը։